Top services

 

Airline tickets

Buy a ticket to Armenia.

 

Rent a car

Rent car in Armenia.

 

Find a hotel

Find best hotels in Armenia.

kiwi taxi

Sights

Dilijan National Park

Dilijan National Park

Dilijan National Park is located on the north east of Armenia covering 240 km² in…

Read More
Havuts Tar Monastery

Havuts Tar Monastery

Also called Havuts Tar Vank, the monastery is situated on a promontory across the Azat…

Read More
Urartu Cuneiform Inscription in Martuni

Urartu Cuneiform Inscription in Martuni

Cut into a low bluff beneath the road on the Lake Sevan side is a…

Read More
 

Tours

Super User

Super User

Website URL:

Փաստաթղթերի թարգմանություններ (Նոտար)

Մեր թարգմանիչները պրոֆեսիոնալ, դիպլոմավորված և փորձառու մասնագետներ են, որոնք իրապես հասկանում են Ձեր խնդիրները և պահանջները արդի բազմալեզու աշխարհում և ցուցաբերում յուրովի մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

Մեր գրասենյակի կողմից մատուցված ծառայություններն ընդգրկում են գրավոր թարգմանության տարբեր ասպեկտներ: Յուրաքանչյուր տեքստի թարգմանության համար մենք ընտրում ենք տվյալ ոլորտում մասնագիտացված թարգմանիչներ, այսինքն` այնպիսի թարգմանիչներ, որոնք հասկանում են թարգմանվող տեքստի իմաստը:

Տարբեր փաստաթղթերի թարգմանություն՝

  • Անձնագրերի թարգմանություն
  • Դիպլոմների և ավարտական վկայականների թարգմանություն
  • Վկայագրերի թարգմանություն
  • Տեղեկանքների, վկայականների և հայտարարությունների թարգմանություն
  • Աշխատանքային գրքույկների և զինվորական գրքույկների թարգմանություն
  • Լիազորագրերի, երեխայի արտերկիր գնալու համաձայնության և նման փաստաթղթերի թարգմանություն։ 

 

Հարցումներն ուղղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. Էլ-հասցեին:

Վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում

Իտալիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի,Ֆինլանդիայի և Մալթայի  համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1. կարճաժամկետ մուտքի արտոնագրի Շենգենյան դիմում-հայտ` պատշաճ կերպով լրացված և ստորագրված դիմորդի կողմից;

2.​ ամբողջական անձնագրի կամ պաշտոնական ճամփորդական փաստաթղթի բնօրինակը` վավեր ամենաքիչը երեք ամսվա համար մինչև հայցված վիզայի վավերականությունը;

3. անձնագրի 1 պատճեն, որ պարունակում է անձնական ինքնության տեղեկատվություն`ներառյալ վավերականացման երկարացման հատվածի տեղեկատվությունը , նշումները և բոլոր էջերը,որտեղ առկա են շենգենյան վիզաներ;

4. վերջին ժամանակներում արված անձը հաստատող լուսանկարներ՝

Չափսը` 3.5սմ X 4.5սմ՝արված վերջին 3 ամսվա ընթացքում;

5. ապահովագրություն `բնօրինակ;

*Ճամփորդական ապահովագրությունը պետք է`

  • լինի վավեր շենգենյան գոտու համար , եթե դիմում եք կարճաժամկետ վիզայի համար
  • ապահովագրությունը պետք է ծածկի բժշկական և հայրենադարձության ծախսերը նվազագույնը 30.000 եվրոյի չափով
  • ապահովագրությունը պետք է ծածկի մնալու ողջ ժամանակահատվածի հետ կապված վերոնշյալ հնարավոր ծախսերը
  • վերջերս ստացված նամակ (գրված ոչ ուշ քան մեկ ամիս) գործատուի կողմից, որտեղ նշվում է աշխատավարձի չափը
  • վերջին երեք ամիսը չգերազանցող բանկային տեղեկանք
  • անշարժ գույքի սեփականության վկայական (մեքենա, բնակարան և այլն):
  •  ծննդյան վկայական;
  •  ամուսինների ամուսնության վկայական ;
  •  լիազորագիր ծնողի կողմից այն դեպքում ,երբ անչափահասը ճամփորդում է մենակ կամ մեկ ծնողի ուղեկցությամբ;
    • տուրիստական, այցելություն ընտանիքին կամ ընկերներին` հյուրանոցի հաստատված ամրագրում այցի ողջ ընթացքի համար կամ հրավեր` գրանցված համապատասխան մարզային վարչությունում
    • ծննդյան վկայական ;
    • ծնողների ամուսնության վկայական ;
    • ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնություն միայն այն
    • դեպքում, եթե անչափահասը ճամփորդում է մենակ կամ մեկ ծնողի
    • ուղեկցությամբ:
  • Բոլոր վերը նշված փաստաթղթերը
  • Ամուսնության վկայական
  • Երեխաների ծննդյան վկայականներ
  • Ծնողների համաձայնագիր՝ կնիքով հաստատված ( 18 տարին չլրացած անձանց համար)

6. ապահովագրություն` պատճեն;

7. ճամփորդության համար բավարար ֆինանսական  միջոցների ապացույց.

Սա կարող է լինել`

8. ետադարձ թռիչքի տոմսերի ամրագրում` պատճեն;

9. կացության հաստատում;

10. հյուրանոցի ամրագրում;

11. ճամփորդության երթուղի;

12. դիմորդի` նախորդ երեք կամ վեց ամիսների բանկային հաշվի քաղվածք (բացառությամբ կրեդիտային քարտի հաշվի)`պատճեն:

 

Լիտվայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իսպանիայի,Դանիայի,Հունգարիայի,Լատվիայի,Էստոնիայի համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1. առցանց լրացվող դիմումի ձև;

2. ճամփորդության նպատակն արտացոլող փաստաթղթեր - հյուրանոցի ամրագրում;

3. դիմողի ֆինանական կարողությունը բնութագրող փաստաթղթեր՝ թե՛տևողությանը, թե՛ այցելությանը վերաբերող: Վերադարձի փաստաթղթեր, տարանցման փաստաթղթեր (հաշվի առած կանխիկը 40 եվրո օրական Լիտվա, Լատվիա և Էստոնիա և 70 եվրո օրեկան Դանիա, Հունգարիա, Իսպանիա);

4. բնութագիր աշխատավայրից (նամակ գործատուից՝տրված ոչ ուշ քան մեկ ամիսը, կազմակերպության բլանկի վրա տպված, որտեղ նշված պետք է լինեն կազմակերպության ռեկվիզիտներըը, պաշտոնը, աշխատանքի ընդունման ամսաթիվը, աշխատավարձի չափը ,արձակուրդի ժամանակահատվածը և գործատուի հավաստումը, որ աշխատակիցը վերադառնալու է աշխատանքի);

5․տոմսի ամրագրումը;

6․ անչափահասների համար նոտարական վավերացմամբ թույլատվություն ծնողների կամ խնամակալների կողմից, նրանց անձնագրերի պատճեները ներառած անձնական տվյալների և վիզաների էջերը;

7. ճանապարհորդական ապահովագրություն;

8. դիմողի տարիքին համապատասխանող 2 գունավոր լուսանկար՝ 35x45 չափի;

9.  վավեր անձնագիր (թողարկված ոչ ավելի քան 10 տարի առաջ և վավեր մինչև վերադարձի օրվան հաջորդող երեք ամիսները);

10.   անձնագրի պատճեն ներառյալ անձնական տվյալներ և վիզաներ պարունակող էջերը։

11. Հավելյալ՝ հյուպատոսարանի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր

* ՆՇՈՒՄ

 Բոլոր այն փաստաթղթերը որոնք լիտվերեն, ռուսերեն կամ անգլերեն չեն ,պետք է ունենան այդ լեզուներից մեկով թարգմանություն վավերացված նոտարի կամ թարգմանչական ծառայության կողմից:

 

Գերմանիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Գերմանիայի,Ավստրիայի,Բելգիայի,Հոլանդիայի,Լյուքսեմբուրգի և Շվեդիայի համար:

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել պայմանավորվածություն։

Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո։ Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։

* Դիմումի փաստաթղթերը դիմումը հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1. գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացրած դիմում-հարցաթերթիկ;

 2. 2 նոր, բիոմետրիկ լուսանկար;

 3. գործող ճամփորդական անձնագիր՝ ելքի կնիքով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո ամենաքիչը երեք ամիս;

 4. անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, այցագիր կամ որևէ այլ նշում;

5. առկայության դեպքում՝ նախկին անձնագրերի պատճենները;

 6. ստորագրված հայտարարություն կեղծ տվյալների վերաբերյալ (տե´ս դիմում-հարցաթերթիկը);

 7. բժշկական ապահովագրության քարտ (շենգենյան բոլոր երկրների համար);

 8. օդանավի տոմսի պատվիրումը;

 9. շենգենյան տարածքում մնալու վայրի մասին ապացույց, օր.՝ հյուրանոցի ամրագրում;

 10. դիմողի՝ Հայաստանում ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև պլանավորած այցի տևողության ընթացքում ապրելու միջոցների մասին ապացույց;

 11. աշխատավարձի նշումով տեղեկանք դիմողի աշխատավայրից (գերմաներեն կամ անգլերեն) չաշխատելու դեպքում այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ (օր՝ ամուսնու/կնոջ կամ երեխաների աշխատավայրից տեղեկանք);

 12. բանկային հաշվի քաղվածք (ո'չ տեղեկանք) վերջին երեք ամիսների համար;

 13. գույքի սեփականության վերաբերյալ ապացույց (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) -մեկ պատճեն, առանց թարգմանության;

 14. ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրից մեկական պատճեն, ինչպես նաև երեխաների անձնագրերի բնօրինակները և պատճենները, անձնագիր չունենալու դեպքում ծննդյան վկայականների բնօրինակները և պատճենները;

15. երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրում (նաև Ռուսաստանում) գտնվելու դեպքում այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ կամ կացության իրավունքի պատճենը;

 16. այլ քաղաքացիություն ունենալու դեպքում՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց, օր.՝ կացության իրավունք, որը վավերական կլինի ԵՄ անդամ պետությունից պլանավորած վերադարձի օրվանից հետո ամենաքիչը երեք ամիս;

 17․ անչափահաս դիմողների դեպքում՝ ծննդյան վկայականի պատճենը և ծնողների ամուսնության վկայականի պատճենը, առանց թարգմանության;

18. մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում մյուս ծնողի համաձայնությունը՝ նոտարական վավերացրած թարգմանությամբ և մեկ պատճեն;

19. շենգենյան բոլոր պետություններում կացության վայրի մասին ապացույց:

 

Հունաստանի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Հունսատանի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Հունաստանի համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1. լրացված դիմում;

2. ավիատոմսի ամրագրում;

3.ճանապարհորդական ապահովագրություն;

5. կեցության հաստատման փաստաթուղթ, օրինակ՝ հյուրանոցի ամրագրում;

6. տնտեսական և սոցիալական վիճակի հիմնավորում և ճամփորդության ընթացքում ֆինանսական միջոցների առկայության հիմնավորում;

7. նամակ գործատուից աշխատավարձի նշմամբ (տրամադրված ոչ ուշ քան 1 ամիս առաջ);

8. քաղվածք բանկից վերջին 3 ամիսների կտրվածքով;

9. սեփականության վկայական (ավտոմեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույքի);

10. ոչ ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ում օրինական ռեզիդենտության հիմնավորում, վավեր մինչև ենթադրյալ վերադարձի օրվան հաջորդող 3 ամիսները;

11․ անչափահասներ, որոնք ճամփորդում են առանց ծնողների կամ ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ`

12․ մինչև 18 տարեկան անձինք պետք է լինեն ծնողների ուղեկցությամբ: Նրանց ծննդյան վկայականի ,ինչպես նաև ծնողների անձնագրերի պատճեները և թարգմանությունները անգլերեն կամ հունարեն լեզուներով նույնպես պետք է ներկայացվեն;

13. Պատճենների հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները:

 

Չեխիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Չեխիայի համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

Գործերը հանձնելիս, որպես կանոն, ներկայանում են անձամբ (դա վերաբերվում է նաև երեխաներին)։

1. հայցադիմումի առաջին էջից մինչև նախավերջինը (1 լուսանկարով, 3.5x4,5 չափի, հայցադիմումը ներկայացնել լատինատառ՝ տպած կամ ձեռագիր տարբերակով);

2. հյուպատոսական վճարի առկայությունը (անդորրագիրը);

3. ապահովագրությունը;

4. անձնագրի պատճենը;

5. հրավերը;

6. բանկային հաշվի քաղվածքը վերջին երեք ամիսների համար;

7. գործատուի կողմից տրված տեղեկանքը՝ աշխատավարձի մասին նշումով (որը տրվել է ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ);

8. տոմսերի ամրագրումը (ինքնաթիռի, ավտոբուսի և այլն);

9. Շենգենյան  վիզաների պատճենները (եթե եղել են անցյալում);

10. այլ քաղաքացիություն ունեցող անձանց համար՝  Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց, որը վավերական կլինի ԵՄ անդամ պետությունից պլանավորած վերադարձի օրվանից հետո երեք ամիս;

11. առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում՝ ծննդյան վկայական, ծնողների ամուսնության վկայական, ծնողական իրավունքն իրականացնող անձի կամ օրինական խնամակալի համաձայնություն, սակայն միայն այն դեպքում, երբ անչափահասը ճամփորդում է մենակ կամ միայն մեկ ծնողի հետ;

12. կացության վայրի մասին ապացույց, օրինակ` հյուրանոցի ամրագրում;

13. դիմողի` Հայաստանում ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև պլանավորած այցի տևողության ընթացքում ապրելու միջոցների մասին ապացույց;

14. գույքի (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) սեփականության վերաբերյալ ապացույց;

15. լրացված դիմում բլանկի վերջին էջը;

16. անչափահասների համար՝ ծնողի (ծնողների) համաձայնությունը նոտարական հաստատմամբ, իսկ համաձայնության թարգմանությունը՝ ռուսերեն, անգլերեն և չեխերեն;

17. ֆինանսական կողմն ապահովելու համար բավական է գրավոր հայտարարություն՝ առանց նոտարի մոտ ստորագրությունը վավերացնելու;

18. հավելում. տրվող տեղեկանքները անհրաժեշտ է ներկայացնել կից թարգմանությամբ (անգլերեն/ռուսերեն):

 

Լեհաստանի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Լեհաստանի, Շվեցարիայի, Սլովենիայի, Սլովակիայի համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

*Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները (գործի ուսումնասիրությունից հետո դրանք կվերադարձվեն դիմողին).

1. ստորագրված և ուժի մեջ գտնվող անձնագիր կամ այլ ճամփորդական փաստաթուղթ, որը տրվել է վերջին 10 տարվա ընթացքում (Անձնագիրը Շենգեն գոտին լքելուց հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի և ունենա առնվազն 2 ազատ էջ);

2. արտոնագրային դիմում;

3. 3,5×4,5 սմ չափսի ամբողջ դեմքը պատկերող երկու գունավոր լուսանկար, որոնք նկարվել են վերջին 6 ամիսների ընթացքում;

4. դիմողի այցի նպատակը հիմնավորող փաստաթղթեր (կախված մուտքի արտոնագրի տեսակից).

5․ նախատեսվող ճամփորդության մանրամասները՝ ամբողջ ճամփորդության համար տոմսերի հաստատված ամրագրման և օդանավի տոմսի պատճենի հետ միասին;

6. բժշկական ճամփորդական ապահովագրություն ` նվազագույնը 30 000 եվրո ծածկույթով;

7. բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց, օրինակ` վերջին 6 ամսվա բանկային հաշվի քաղվածքները (բնօրինակ կամ պատճեն հաստատված նոտարի կողմից, առցանց ստացած քաղվածքը պետք է կնքված և ստորագրված լինի բանկի կողմից);

8. տեղեկանք աշխատանքի վայրից կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից ուսումը շարունակելու վերաբերյալ;

9. մինչև 18 տարեկան հայտատուն պետք է ներկայացնի ծնողների կամ խնամակալի համաձայնությունը (փաստաթղթում ներակայացված ստորագորությունները պետք է հաստատտված լինեն նոտարի կողմից)։

 *Վիզայի դիմումի հետ կապված  ձևակերպման վճարը  ընդունվում է կանխիկ և ԵՎՐՈՅՈՎ: Վճարը չի վերադարձվում:

 

Ֆրանսիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Նորվեգիայի,Պորտուգալիայի և Իսլանիայի համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1. օդանավի տոմսի ամրագրում;

2. կացության վայրի մասին ապացույց, օրինակ՝ հյուրանոցի ամրագրում;

3․ Հայաստանում հայտատուի ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև ծրագրված այցի ողջտևողության համար բավարար ապրուստի միջոցների ապացույց;

4. գործատուի տեղեկանք՝ աշխատավարձի մասին նշումով (առավելագույնը մեկ ամիս վաղեմության) ;

5. վերջին երեք ամիսների բանկային քաղվածք;

6. սեփականության վկայականներ (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք);

7. հայտատուի ընտանիքի անդամների անձնագրերի բնօրինակներն ուպատճենները:

8․օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց,որը վավեր կլինի ԵՄ անդամ պետությունից նախատեսվող վերադարձի օրվանից ևս երեք ամիս;

9․ առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ ճամփորդող անչափահասի դեպքում՝

  • ծննդյան վկայական ;
  • ծնողների ամուսնության վկայական ;
  • ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնություն միայն այն
  • դեպքում, եթե անչափահասը ճամփորդում է մենակ կամ մեկ ծնողի
  • ուղեկցությամբ:

 

 

Չինաստանի Հանրապետության դեսպանություն Հայաստանում

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1․ դիմում՝ լրացրած;

2․ անձնագիր՝ բնօրինակ և նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն

(վավերականությունը՝ անձնագիրը պետք է վավեր լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս);

3․պետք է ներկայացնել հին արտոնագրեր պարունակող ժամկետանց անձնագրերի տարբերակները և արտոնագրերի պահանջները;

4․ 2 լուսանկար 3.5 X 4.5 սմ։

 

 Տուրիստական վիզայի ծանուցում Իսրայել մեկնելու համար

 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․

1. դիմում՝ լրացրած;

2. լուսանկար 5x5 սմ;

3. տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափով;

4. 6 ամսյա աշխատավարձի բանկային հաշվի քաղվածք;

5. այլ եկամուտ;

6.  անձնագրի պատճեն;

7. հյուրանոցի ամրագրում;

8. տոմսի ամրագրում;

9. 18 տարին չլրացած անձանց համար ծնողների համաձայնագիր

Ընտանեկան

*Խնդրում ենք ներկայացնել բոլոր օրիգինալ փաստաթղթերը եվ պատճենները:

 

Դիմումի հայտ ուղարկել ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Կամ զանգահարել ՝ 077565539

Հյուրանոցներ

Ամրագրեք հյուրանոցներ Հայաստանում և աշխարհում.

Booking.com

Subscribe to this RSS feed